Ներքին 9 ամիս առաջ - 09:40 09-01-2026

Ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել․ մտածենք՝ նախքան գործելը․ Հայկ Քոչարյան

Բժիշկ Հայկ Քոչարյանը գրառում է կատարել․

«Ծննդյան խնջույքի ընթացքում երիտասարդ կնոջը կատակով հրեցին դեպի տորթը, մի «ավանդույթ», որը հաճախ ենք տեսնում խնջույքներում ու սոցիալական ցանցերում, սակայն տորթի ներսում կային կոշտ հենակներ, որոնք նախատեսված են տորթի բազմաշերտ կառուցվածքը պահելու համար։ Այդ հենակներից մեկը խրվեց կնոջ աչքին չափազանց մոտ հատվածում,անցնելով ակնախոռոչի կողքով։

Կինը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհապաղ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկների գնահատմամբ՝ վնասվածքը չափազանց վտանգավոր էր, և միայն ճիշտ և ժամանակին իրականացված բժշկական օգնությունն է կանխել տեսողության կորուստը։

Դեպքը մեծ արձագանք ստացավ այն բանից հետո, երբ հրապարակվեց տորթի ներսի լուսանկարը, որը ցույց է տալիս՝ որքան կոշտ և վտանգավոր կարող են լինել նման հենակները։ Այն, ինչ դրսից փափուկ ու անվտանգ է թվում, ներսում կարող է լուրջ վտանգ թաքցնել։

Այս դեպքը մեզ հուշում է, որ անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել։ Մտածենք՝ նախքան գործելը, հատկապես երբ խոսքը առողջության մասին է»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ