Ուղիղ եթեր
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 22:25 08-01-2026

Ադրբեջանական էժան բենզինը Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին, որ քվե տան ՔՊ-ին

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանցիներին աչքալուսանք են տվել, թե Ադրբեջանից Հայաստան «Ռեգուլյար» տեսակի էժան բենզին է ներկրվելու։ Ադրբեջանն ինքն է այլ երկրներից բենզին ներկրում, ինչո՞ւ է Հայաստան էժան բենզին առաքում։

Սա Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականության դրսևորումն է։ Ալիևի քաղցրաբլիթը Հայաստան առաքվող էժան բենզինն է, իսկ մտրակը Հայաստանի հասցեին Ալիևի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներն են, այն, որ Հայաստանի կողմից ինքնասպանություն կլինի հրաժարվելը Զանգեզուրի միջանցքը տրամադրելուց։

Ադրբեջանական էժան բենզինը Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին, որ հունիսի 7֊ին կայանալիք ԱԺ ընտրություններում քվե տան Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողած, հազարավոր զոհերով Արցախը հանձնած, կռվով կամ առանց դիմադրության Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնած, սահմանազատման անվան տակ Կիրանցի շուրջ 15 հեկտար հողերը, Կիրանցի կամուրջը,միջպետական ճանապարհի մի հատվածը, Կիրանց֊Բաղանիս հատվածում և Բերքաբերի մոտ 30 տարի ամրացված դիրքերը տված ՔՊ֊ական իշխանությանը։

Եթե Նիկոլ Փաշինյանը և ՔՊ֊ն այդքան կարևորում են Հայաստան էժան վառելիք ներկրելը, Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակումը, ապա անցած գրեթե 8 տարում ինչո՞ւ Մեղրիում իրանական էժան նավթի նավթազտարան և Հայաստան֊Իրան երկաթգիծ չկառուցեցին։ Միով բանիվ` ադրբեջանական էժան բենզինը միայն Հայաստանի համար սարքած թակարդում է լինում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի