Ներքին 7 ամիս առաջ - 13:12 08-01-2026

Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը կլինի «1»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշերը կփոխվեն. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ներկայում Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և «001 ՍՍ» հինգ նշաններից։ Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, եզրակացրել, որ «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն»։ Նոր փոփոխությամբ համարանիշը բաղկացած կլինի եռագույնից և «1» թվից։

Ըստ որոշման հիմնավորման՝ փոփոխության նպատակն է վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։