Ներքին 10 ամիս առաջ - 19:07 05-01-2026

Օտար ուժը Դուք եք․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը գրառում է կատարել «ՕՏԱՐ ՈՒԺԸ ԴՈՒՔ ԵՔ» վերտառությամբ․

«Նիկո՛լ, արդեն վարչապետ չեք: Իրական առաքյալ եք դարձել՝ ստորագույն օտար «ուժը» մարմնավորող առաքյալ, ձեր իսկ երդմանն՝ ամենօրյա դավաճան: Անվավեր եք՝ առոչինչ: Չենք ճանաչում:

Սրբազաններ՝ առայժմ առանց չակերտների, էս ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ համոզելով, որ աստվածատուր առաքելության համահեղինակ եք, բայց իրականում՝ բառիս բուն իմաստով հանցագործ իշխանիկի անմիջական մեղսակիցը և ձեռքի գործիքը:

Ձեզանից գոնե մեկը թող բարոյական զորությունն ու քաղաքացիական արիությունը գտնի՝ հրաժարվելու անձնական տարատեսակ տրտունջներից ու ետ տալու այս ոչնչապաշտ ընթացքը: Աղջիկ, տղա, փող կամ խորանադավություն՝ ձեր հետագծի առանձնահատկությունների համար ապաշխարելու հավանաբար վերջին հանգրվանն է:

Մեղա, Տէր, ողորմեա, և Քո Ուժն ու լույսը տուր մեզ այսօր՝ հայրենասպան այս պղծուղին հաղթահարելու համար:

Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի, անէանան ինքնաքրիստոսները համայն աշխարհի:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
5 հունվարի 2026
Երևան»

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ