Արտաքին 10 ամիս առաջ - 14:48 04-01-2026

Մենք չենք սգում Մադուրոյի ռեժիմի ավարտը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիան վաղուց աջակցում է իշխանության փոփոխությանը Վենեսուելայում, ասվում է երկրի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։

«Մենք Մադուրոյին համարում ենք ոչ լեգիտիմ նախագահ և չենք սգում նրա ռեժիմի ավարտը։ Այսօր առավոտյան ես կրկին հայտարարեցի իմ աջակցությունը միջազգային իրավունքին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջիկա օրերին կքննարկի զարգացող իրավիճակը ԱՄՆ գործընկերների հետ, քանի որ մենք ձգտում ենք ապահով և խաղաղ անցման դեպի օրինական կառավարություն, որը արտացոլում է վենեսուելացի ժողովրդի կամքը», – ընդգծվում է Սթարմերի հայտարարության մեջ։

Ավելի վաղ բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Լոնդոնը որևէ կապ չունի Վենեսուելայի նախագահի ձերբակալության հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է