Արտաքին 10 ամիս առաջ - 21:19 02-01-2026

Շվեյցարիայի նախագահը Կրանս-Մոնտանայի հրդեհը անվանել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը Կրանս-Մոնտանա հանգստավայրում տեղի ունեցած հրդեհը անվանել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը։

Le Nouvelliste-ի հաղորդմամբ, նախագահի գնահատմամբ, հրդեհը «աննախադեպ է, սարսափելի մասշտաբների ողբերգություն է»։

Պարմելենը նշել է, որ բանակցություններ է վարել հարևան պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Նախագահը նշել է, որ կոնֆեդերացիայի իշխանությունները ստեղծել են ճգնաժամային կենտրոններ՝ Բեռնի հետ համակարգելու համար։

Նա չի բացառել, որ զոհերի թվում կարող են լինել այլ երկրների քաղաքացիներ, քանի որ հանգստավայրը միջազգային հայտնի ուղղություն է։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Constellation բարում հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով մոտ 40 մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, իսկ առնվազն 115-ը վիրավորվել են, այդ թվում՝ օտարերկրացիներ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է