Ուղիղ եթեր
Ավելին 7 ամիս առաջ - 13:47 02-01-2026

Դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը հյուրանոցում մահացած են գտել

Ամերիկացի հայտնի դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստեր՝ Վիկտորյայի դին հայտնաբերել են Կալիֆոռնիայի հյուրանոցներից մեկում։

Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։

Վիկտորյայի մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյի «Fairmont» հյուրանոցում։

Կնոջ մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։