Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 14:20 01-01-2026

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը․ Ալիև

Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց ուժը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուղերձում:

«Նոր զենքերով և տեխնիկայով հագեցած մեր բանակն այժմ ի վիճակի է կատարել ցանկացած առաքելություն։ Տեղական արտադրության զենքի և տեխնիկայի միջոցով, ինչպես նաև մեր բանակի կարողությունները արտասահմանից գնված զենքով և տեխնիկայով համալրելով՝ մենք կարողացել ենք զգալիորեն մեծացնել մեր ռազմական հզորությունը։ Մեր զինված ուժերի մարտունակությունը զգալիորեն աճել է, հատուկ նշանակության ուժերի թվաքանակը մի քանի անգամ ավելացել է, իսկ վերջերս ստեղծված կոմանդոսային ուժերի կազմում կան հազարավոր զինվորներ և սպաներ։ Մենք չենք պատրաստվում նոր պատերազմի։ Մեզ համար պատերազմները անցյալում են։ Սակայն ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր նախևառաջ պետք է լրջորեն մտածի իր սեփական անվտանգության մասին։ Միջազգային իրավունքի նորմերն այլևս չեն աշխատում այսօրվա աշխարհում. շատ երկրներ ընդունել են «ով ավելի ուժեղ է՝ նա ճիշտ է» սկզբունքը։ Ամբողջ աշխարհում ընթանում է լայնածավալ սպառազինման գործընթաց։
Նման իրավիճակում մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատշաճ կերպով պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր ընտրությունը»,– ասել է նա։

Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանին՝ նշելով․ «Պատերազմում մեր հաղթանակից հետո մենք անխոնջ աշխատեցինք այն միջազգային և քաղաքական հարթությունում ամրապնդելու և հաստատելու համար։ Եվ մենք հասանք դրան։ Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը և հստակ տեսնում է մեր ճշմարտացիությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու լիազորություն ունեցող Մինսկի խումբը ուղարկվել է պատմության արխիվ։

Այսպիսով, Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից։ Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին, ինչը նաև մեր հեռատես քաղաքականության դրսևորումն է։ Մենք մտադիր չենք հավերժ պատերազմել։ Մենք չենք ցանկանում այլ երկրների հողերը։ Մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ուժ կիրառելով՝ մենք ապահովեցինք մեր ինքնիշխան իրավունքները ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։ Հայրենական պատերազմից ընդամենը հինգ տարի անց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կրկին ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը և մեր քաղաքականության իմաստությունը։ Դե –ֆակտո, մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը մոտ հինգ տարի։ Արյուն թափելով մարտի դաշտում և կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի և այն ամրապնդեցինք աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։ Այսպիսով, լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում