Արտաքին 9 ամիս առաջ - 09:40 29-12-2025

Խաղաղության ծրագրի 90%-ի շուրջ համաձայնություն կա. Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքները

Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում։ Սակայն ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ տարածքային հարցը մնում է «չլուծված»։ Այդ մասին գրում է BBC-ն:

Թրամփը բանակցություններն անվանել է «գերազանց» և նշել, որ կողմերը մոտ են համաձայնությանն ավելի, քան երբևէ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին հայտնել է, որ համաձայնության են եկել խաղաղության ծրագրի 20 կետերից 90%-ի շուրջ: Թրամփը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները գրեթե 95%-ով ավարտված են։

Զելենսկին ավելի ուշ հայտարարել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ հետագա բանակցությունների համար:

«Մենք բովանդակալից զրույց ունեցանք բոլոր հարցերի շուրջ, և բարձր ենք գնահատում ուկրաինական և ամերիկյան թիմերի կողմից վերջին շաբաթներին գրանցած առաջընթացը», - գրել է Զելենսկին սոցցանցի իր էջում:

Հիշեցնենք, դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ առողջարանային քաղաքում հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին