Արտաքին 9 ամիս առաջ - 22:08 28-12-2025

Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցել

Լևոն XIV Հռոմի պապն Ուկրաինային օգնություն է փոխանցել․ երեք բեռնատար՝ 100 հազար բաժին հավով և բանջարեղենով արագ պատրաստվող ապուրով, տեղեկացնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Սուրբ ծննդյան նախօրեին կորեական ընկերության ուղարկած հումանիտար օգնությամբ երեք բեռնատարները ժամանել են Վատիկան։ Այնուհետև բեռն ուղարկել են մարտական գործողությունների գոտիներ՝ ռմբակոծություններից առավել տուժած շրջաններ, որտեղ չկան էլեկտրականություն, ջուր և ջեռուցում։

Կարդինալ Կոնրադ Կրաևսկին նշել է, որ Լևոն պապը «ոչ միայն աղոթում է խաղաղության համար, այլև ցանկանում է ներկա լինել տառապող ընտանիքներում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին