Ներքին 9 ամիս առաջ - 19:27 25-12-2025

Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ են ստացել, տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում