Արտաքին 9 ամիս առաջ - 17:37 25-12-2025

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական ինքնաթիռ է որսացել

Լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրայով որսացել են ռուսական հետախուզական ինքնաթիռ, որը թռչում էր երկրի օդային տարածքի մոտակայքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի բանակը։ Գրում է «Ազատությունը»։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան։ Հաղորդագրության համաձայն, կործանիչները «որսացել, տեսողականորեն նույնականացրել և ուղեկցել են ռուսական հետախուզական ինքնաթիռը իրենց պատասխանատվության գոտուց դուրս»։

Զինվորականները նաև հայտարարել են, որ գիշերը Բելառուսից Լեհաստանի օդային տարածք են մտել ամենայն հավանականությամբ, մաքսանենգ ապրանքներ տեղափոխող օդապարիկներ։ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդային տարածքի մի մասը, որը սահմանակից է Բելառուսին, ժամանակավորապես փակվել է», - ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի հարևան Լեհաստանը Ուկրաինայի վրա ռուսական զինուժի հարվածների ֆոնին կործանիչներ է օդ բարձրացրել և բարձր պատրաստվածության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:

Սեպտեմբերի վերջին, ինչպես հաղորդել էր Bloomberg-ը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետները գաղտնի կերպով զգուշացրել էին Մոսկվային, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը պատրաստ են խոցել ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը խախտած ռուսական մարտական ինքնաթիռները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «նման ագրեսիվ հայտարարությունները Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական էական սրացումն են»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին