Ավելին 5 տարի առաջ - 21:19 01-07-2021

Շնաձուկը կծել է Կարմիր ծովի վրայով թռչող պարաշյուտիստի կրունկը

Հորդանանի Կարմիր ծովային հանգստավայրում շնաձուկը ցատկել է ջրից և կծել պարաշյուտիստи ոտքը՝ մերկացնելով կրունկներից մեկը։ Այս մասին հայտնում է Mail Online-ը:

Ականատեսները պատահմամբ նկարահանել են պահը. շնաձուկը բոլորովին հանկարծակի է հայտնվում, և հարձակումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան:

Հաղորդվում է, որ տեղի բնակիչը որոշել է ընկերոջ հետ զվարճանալ, բայց նրանք տարվել են վայելքով և չափազանց շատ են մոտեցել ջրին: Շնաձուկը կծել է տղամարդկանցից մեկի աջ ոտքի կրունկը, պոկվել են մկաններն ու ջլերը, ախտորոշվել են մի քանի կոտրվածքներ: Տղամարդուն շտապ տեղափոխել են ռազմական հիվանդանոց՝ վիրահատելու: Այժմ տուժածի վիճակը գնահատվում է կայուն:

Տեղական իշխանությունները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին, քանի որ շնաձկները չափազանց հազվադեպ են հանդիպում Հորդանանի ափերի ծանծաղ ջրերում: Շնաձկան հարձակումը մեծ ուշադրություն է գրավել և վախեցրել է զբոսաշրջիկներին և տեղացիներին:

Նշվում է, որ Կարմիր ծովում շնաձկան հարձակումները մարդկանց վրա հազվադեպ չեն, բայց դրանք սովորաբար տեղի են ունենում ավելի հարավ՝ Եգիպտոսի ափերի մոտ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում