Ներքին Միտք 9 ամիս առաջ - 00:18 25-12-2025

Ակնայում Ալիևը հաստատել է, որ պահանջները ՀՀ-ի նկատմամբ շարունակվելու են, իսկ Նիկոլը խաբում է խաղաղության պատրանքներով

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ակնայում բռնապետ Ալիևը կրկին հաստատել է, որ պահանջները Հայաստանի նկատմամբ շարունակվելու են։ Նա մասնավորապես ասել է.

«Հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղության գործընթաց, որի նախաձեռնողը նույնպես եղել ենք մենք։ Դա բոլորը գիտեն և պետք է իմանան։ Առաջին առաջարկը եղել է մեր կողմից, խաղաղության պայմանագրի տեքստի և բոլոր կետերի հեղինակը, հանդիսանում ենք մենք»:

«Հատկապես եթե այդպիսի փոքր և ո'չ հարուստ երկրի դեմ, ինչպիսին Հայաստանն է, սանկցիաներ դրվեին, ապա նա, իհարկե կվերջացներ օկուպացիան։ Սակայն սանկցիաներ ո'չ միայն չկիրառվեցին, այլ ընդհակառակը, որոշները անվճար զենք են տրամադրել նրանց, ընդ որում ո'չ թե միլիոնների, այլ միլիարդավոր դոլարների»:

Ավելին, Ալիևը խոսելով էսպես կոչված «Խոջալուի դեպքերի» մասին, հայտարարում է, որ իրենք չեն մոռանում, և չեն ցանկանում մոռանալ, և պարտավոր են միշտ հիշել...

Բռնապետ Ալիևը իր հասարակությանը պատրաստում է Հայաստանի հետ հնարավոր նոր կոնֆրոնտացիոն վիճակների։

Իսկ Նիկոլը հայ ժողովրդին խաբում է խաղաղության պատրանքներով...

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը