Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:34 24-12-2025

Վենսի այցը Հայաստան կարևոր է, բայց պետք չէ այն ֆետիշացնել. Սուրենյանց

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։

«Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ, սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։

Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով»,- գրել է նա։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, ով նշեց, որ պետք չէ շատ բան ակնկալել Վենսի այցից, չնայած, որ այն կարևոր է։

«Վենսը դառնալու է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որ ժամանում է Հայաստան։ Այս առումով, իհարկե, սա որոշակի նոր որակ է ենթադրում։ Սակայն այն, ինչ մեր արևմտամետ սեգմենտը կամ իշխանությունը փորձում է հասարակությանը ներկայացնել որպես պրոպագանդա, իմ կարծիքով ունի լուրջ խնդիրներ և վերապահումներ։

Միացյալ Նահանգները Հայաստանի համար կարևոր երկիր է, և որքան հայ-ամերիկյան հարաբերությունները խորանան ու զարգանան, այնքան դրանից կշահի Հայաստանը։ Սակայն սխալ է դա ներկայացնել որպես անվտանգության երաշխիքների տրամադրում կամ նշան այն բանի, թե Միացյալ Նահանգները պատրաստ են երաշխավորել մեր անվտանգությունը։

ԱՄՆ-ի վերջերս հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում Հարավային Կովկասը ընդհանրապես առաջնահերթություն չի համարվում, և պետք չէ հասարակությանը կերակրել չարդարացված, չափազանց մեծ իլյուզիաներով։

Այո, այցը կարևոր է։ Այո, այն կնպաստի հայ-ամերիկյան երկխոսության և գործընկերության զարգացմանը։ Այո՛, այդ հանգամանքները դրական են Հայաստանի համար։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ պետք է էյֆորիայի մեջ ընկնել, խոսել ռազմավարական կողմնորոշման փոփոխության, Ռուսաստանից «ազատագրվելու» կամ կախվածությունը վերացնելու մասին՝ թեկուզ չակերտավոր։

Վաշինգտոնը մեզ նման անվտանգության երաշխիքներ պարզապես չի տալիս։ Կարծում եմ՝ որոշակի առաջընթաց կլինի առնվազն ֆորմալ, փաստաթղթային մակարդակում՝ տվյալ ոլորտներին վերաբերող հարցերում։ Մնացածը ժամանակը ցույց կտա։

Այսինքն՝ այցը կարևորում եմ, բայց դեմ եմ դրա ֆետիշացմանը և այն որպես պրոպագանդիստական «ապրանք» հասարակությանը վաճառելուն»,- նշեց Սուրենյանցը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին