Ներքին Միտք 9 ամիս առաջ - 18:59 24-12-2025

Այսօր պատուհասները փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները, կոծկել սեփական հանցագործությունները. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Եթե ՔՊ-ն որևէ անհատից, կառույցից կամ ինստիտուտից բողոքում է, արշավ է սկսում նրա դեմ, նշանակում է վերջինս ճիշտ ուղու վրա է, ծավալում է պետականամետ գործունեություն, պաշտպանում է Հայաստանի շահերը…

Հակառակը մտահոգիչ է. հայտնվել ՔՊ-ի գովեստի ցուցակում…

Այսօր պատուհասները գրոհ են սկսել նաև առանձին լրատվականների, իրական լրագրողների դեմ. փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները, կոծկել սեփական հանցագործությունները…
Ի պատիվ լրագրողների՝ չեն կարողանում, և լիահույս եմ՝ չեն կարողանալու:

Շնորհակալ եմ լրագրողական համայնքին այս ճակատագրական փուլում Հայրենիքին անձնվեր ծառայելու համար:

Շարունակեք ձեր անչափ կարևոր պրոֆեսիոնալ գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր