Ներքին 10 ամիս առաջ - 13:10 24-12-2025

2026-ի աշնանը ՏԻՄ ընտրություններ կլինեն 46 համայնքներում. Հովակիմյան

2026-ի աշնանը մենք ՏԻՄ մեծ ընտրություններ ունենք. այս պահին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա թվարկեց այն մարզկենտրոնները, որտեղ տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ «Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր և Իջևան։ Ըստ էության բացառությամբ Գյումրիի, բոլոր մյուս մարզկենտրոններում կլինեն ընտրություններ»,- ասաց նա։

Վահագն հովակիմյանը թվարկեց նաև բոլոր այն համայնքները, որտեղ տեղի են ունենալու ընտրություններ՝ Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Մեծամոր, Բաղրամյան, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նայիրի, Նոր Հաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան և Նոյեմբերյան։ Այս բոլոր համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու։

ԿԸՀ-ն 2026–ին ՏԻՄ ընտրությունների համար երեք օր է սահմանել՝ սեպտեմբերի վերջին կիրակին՝ 27-ին, հոկտեմբերի վերջին կիրակին՝ 25-ին, նոյեմբերի վերջին կիրակին՝ 29-ին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում