Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 10:41 24-12-2025

Սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու՝ ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։

Իմ տեղեկություններով՝ սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին։

Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է։

Հիշեցնեմ, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել

Ձեզ գուցե հետաքրքրի