Արտաքին 9 ամիս առաջ - 23:58 23-12-2025

Թուրքիան կարող է ներքաշվել նոր ճգնաժամի մեջ. Reuters

Դեկտեմբերի 22-ին Հալեպի հյուսիսում Սիրիայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ամենաքիչը զոհվել է 2 անձ:

Սիրիայի պետական աղբյուրների համաձայն՝ նախքան կողմերը կբախվեին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը պաշտոնական շփումներ են ունեցել Սիրիայի ղեկավարության հետ:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են «SDG»-ին Սիրիայի բանակի կազմում ներգրավելու հարցին, որը համարվել էր երկկողմ հարաբերություններից և տարածաշրջանային զարգացումներից զատ ամենակարևոր թեման: Շփումների ընթացքում էլ Ֆիդանը կրկին ընդգծել է, թե կազմակերպությունը մտադիր չէ միանալ Սիրիայի բանակին՝ որպես հիմք ընդունելով այն, որ այդ հարցում վերջիններս հապաղում են:

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ SDG-ն ավելի շատ առաջընթաց գրանցելու մտադրություն չունի: Այստեղ իհարկե խոսել ենք նաև դրանց պատճառների մասին»,- ասել էր Ֆիդանը դեկտեմբերի 22-ին արած հայտարարությունում՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով Իսրայելի հետ կոորդինացվելու մեջ, ինչն էլ, ըստ վերջինիս, Դամասկոս-«SDG» բանակցություններում մեծ խոչընդոտ է հանդիսանում:

Վերադառնալով դեկտեմբերի 22-ի բախումներին՝ նշենք, որ ավելի ուշ կողմերը հրադադար են հաստատել, սակայն բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն այս իրադարձությունների ֆոնին ներկայացրել է այն սցենարը, որը կարող է ի հայտ գալ, եթե «SDG»-ն ի վերջո չմտնի Սիրիիայի բանակի կազմ:

Գործակալությունը, հիշեցնելով, որ SDG-ի կողմից մարտի 10-ի համաձայնագրի դրույթների չկատարման պարագայում Թուրքիան զգուշացրել է վերջինիս դեմ ռազմական գործողություն սկսել, գրում է, որ բացի ռազմական գործողություն սկսելուց Թուրքիան մեկ այլ ճգնաժամի է բախվելու:

«Ըստ մասնագետների՝ SDG-ի ինտեգրումը Սիրիայի բանակին կարող է նորոգել ամենախորը հատվածում գտնվող ներքին ճաքը, սակայն գործընթացի չհաջողման պարագայում, նոր ռազմական բախում կհրահրվի, որը կարող է խանգարել 14 տարվա պատերազմից հետո Սիրիայի վերականգման գործընթացին և ճանապարհ հարթել դեպի ճգնաժամ ու դրանում ներքաշել նաև Թուրքիային»:

Շշետվում է, որ «SDG»-ն չի ցանկանում կորցնել պատերազմի ընթացքում որպես ԱՄՆ-ի գլխավոր դաշանկից ձեռք բերած ինքնավարությունը, «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական կազմակերպության բանտերի նկատմամբ իր վեահսկողությունը, ինչպես նաև նավթով հարուստ աղբյուրները և այդ իսկ պատճառով էլ հապաղում է ինտեգրման գործնթացում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել