Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 18:55 23-12-2025

Լոնդոնը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների իրավիճակին

Մեծ Բրիտանիան հետևում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները կհամապատասխանեն սահմանադրական և իրավական շրջանակներին։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջենի Չապմանը:

Լորդերի պալատի անդամ, անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Քրիստոֆեր Չեսանը հարցրել է, թե ինչպես է Լոնդոնը գնահատում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալությունից հետո։

«Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների իրավիճակին։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին», - ասված է Չապմանի գրավոր պատասխանում։

Լոնդոնը հույս ունի, որ օրենքին համապատասխան` Երևանը կապահովի արդարացի վերաբերմունք բոլոր անձանց նկատմամբ, իսկ դատական վարույթները կմնան թափանցիկ և անկողմնակալ։

«Միացյալ Թագավորության կառավարությունը նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության իրավունքների պաշտպանությանը։ Նախարարներն ու պաշտոնյաները պարբերաբար քննարկում են մի շարք հարցեր մեր հայ գործընկերների հետ», - հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել