Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 19:01 22-12-2025

Էբրահիմ Ռաիսին սպանվել է Իսրայելի կողմից․ իսրայելցի հեղինակ

Մաշհադի ուրբաթօրյա աղոթքի իմամ Ահմադ Ալամոլհոդիի Telegram ալիքը հրապարակել է մի հոդված, որում պնդվում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սպանվել է թիրախային ահաբեկչական հարձակման արդյունքում։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Հոդվածում պնդվում է, որ այն ժամանակ, երբ հանրային աջակցությունը Ռաիսիի նկատմամբ աճել էր նրա դիմադրության և թշնամու հետ բախման դիրքորոշման շնորհիվ, նա «դավաճանաբար սպանվել է»։ Այն նշում է, որ այս սպանության մանրամասները, ենթադրաբար, ներկայացված են վերջերս հրատարակված գրքում։

Խոսքը իսրայելցի հեղինակ Իցհակ Գոլդշտեյնի հրատարակած «Մահվան հոտը» գրքի մասին է։ Ըստ Khabar Online-ի տվյալների՝ գիրքը կասկածի տակ է դնում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական վարկածը՝ Արևելյան Ադրբեջան նահանգում Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի կործանման վերաբերյալ։

Հեղինակը պնդում է, որ «Թել Ավիվում Մոսադի կենտրոնակայանի լուռ միջանցքներում» այլ հաշվարկներ են տարվել, իսկ Ռաիսիի մահը իբր պարունակում է «ակտիվ գործողության նուրբ հետքեր», որը ծրագրվել է այնպես, որ երևա որպես դժբախտ պատահար կամ ողբերգական պատահականություն։

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»