Արտաքին 11 ամիս առաջ - 22:21 22-12-2025

Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը մեկնել է Սիրիա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել են Սիրիա։ Նրանք կհանդիպեն սիրիացի գործընկերների հետ։

Նշենք, որ կողմերրը նման՝ «3+3» ֆորմատով հանդիպում Սիրիայում ունեցել էին նաև ընթացիկ տարվա մարտի 13-ին, իսկ Թուքրիայում՝ հոկտեմբերի 12-ին։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիա-Սիրիա հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական և անվտանգային ասպեկտներով։ Քննարկվելիք հարցերի թվում կլինեն նաև Սիրիայի վերկառուցումը և մարտի 10-ի համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերը։

Հանդիպմանը ներկա կգնվի նաև Դամասկոսում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նուհ Յըլմազը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը