Արտաքին 5 տարի առաջ - 22:58 22-09-2021

Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից առաջ ավելի քան 4000 զինվոր է ուղարկել Սիրիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, հրաման է տվել լրացուցիչ ռազմական կոնտինգենտ ուղարկել Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող Իդլիբ նահանգ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրքական կառավարության աղբյուրներին:

Լրացուցիչ ուժեր՝ ավելի քան 4000 թուրք զինծառայողներ՝ 300 զրահատեխնիկայի աջակցությամբ, ուղարկվել են Իդլիբ նահանգ, որպեսզի թույլ չտան սիրիական ուժերին վերահսկել տարածքը և դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհները:

Բացի այդ, Bloomberg-ի վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիայի նախագահի գործողությունները կապված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապագա հանդիպման հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանի այցը Ռուսաստան Պուտինի հետ բանակցությունների համար սպասվում է սեպտեմբերի 29-ին:

Էրդողանի հնարավոր աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ սեպտեմբերի 20-ին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն մի շարք հարցեր՝ երկկողմ հարաբերություններից մինչև Սիրիայում տիրող իրավիճակ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը