Արտաքին 11 ամիս առաջ - 22:08 21-12-2025

ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր

Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիր։

Ռուսաստանի կողմից ստորագրմանը մասնակցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ Ինդոնեզիայի կողմից՝ առևտրի նախարար Բուդի Սանտոսոն։ Ազատ առևտրի համաձայնագիրը քննարկվել է Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի` վերջերս Ռուսաստան կատարած այցի և դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

ԵԱՏՄ-ի գնահատականներով՝ այս համաձայնագիրը կկրկնապատկի ստորագրողների միջև առևտրաշրջանառությունը երեքից հինգ տարվա ընթացքում։ ԵԱՏՄ երկրներից պարարտանյութերը, էներգետիկ արտադրանքը և մեխանիկական սարքավորումները կստանան արտոնյալ մուտք Ինդոնեզիայի շուկա։ Ինդոնեզիան նաև կընդլայնի արմավենու յուղի և սուրճի արտահանումը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է