Արտաքին 11 ամիս առաջ - 14:51 20-12-2025

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ևս երկու բնակավայր. ՊՆ

Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել հատուկ ռազմական գործողության գոտու ևս երկու բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Սումիի մարզի Վիսոկոյե բնակավայրը»,- ասվում է ամփոփագրում:

Նշվում է, որ «Կենտրոն» զորախումբն իր հերթին վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրը՝ շարունակելով ոչնչացնել Դիմիտրովում շրջապատված հակառակորդիխմբավորումը:

Գերատեսչությունում նաև հստակեցրել են, որ ԶՈւ-ն անցած օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություն, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքների օբյեկտներ: Հարվածները հասցվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է