Ներքին 9 ամիս առաջ - 15:43 19-12-2025

Մայր Աթոռում կատարվածն անբարոյականություն էր․ իրավապահները 10-ից ավելի հանցանք են գործել

Երեկ Մայր Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մատուցմամբ տեղի ունեցած ժամերգության ընթացքում լարված իրավիճակ էր ստեղծվել։

Առաքելական եկեղեցուն և անձամբ Վեհափառ հայրապետին աջակցելու նպատակով Էջմիածին եկած հազարավոր քաղաքացիներ «հուդա», «դավաճան», «տիրադավ» և նմանատիպ այլ վանկարկումներով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած և քաղաքացիներին Վեհարանի դեմ գրոհելու կոչ արած 10 եպիսկոպոսներին սպիպեցին հեռանալ Էջմիածինի տարածքից։

Միառժամանակ բազմաթիվ հաղորդումներ և բողոքներ են ստացվել այն մասին, որ Էջմիածնի տարածքում ծառայություն են իրականացրել նաև քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ։ Լրագրողները ֆիքսել էին դեպքեր, երբ քաղաքացիական հագուստով իրավապահները՝ առանց ներկայանալու, ուղեկցել են բարձրաստիճան հոգևորականներին, հրել են լրագրողներին, հետո էլ, առանց որևէ պարզաբանման, հեռացել տարածքից։

Oragir.News-ը ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանից հետաքրքրվեց՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նման պահվածքը որքանո՞վ է օրինական, ինչպես նաև թույլատրվո՞ւմ է քաղաքացիական հագուստով ոստիկաններին հասարակական կարգ ապահովել, մարդկանց ուղեկցել։ Ի պատասխան՝ նա նշեց, որ քաղաքացիական հագուստով աշխատող օպերատիվ ծառայողներ կարող են լինել, սակայն երեկ տեղի ունեցածը որևէ կապ չունի օրինական աշխատանքի հետ։

«Նախ, ուզում եմ ասել, որ քաղաքացիական հագուստով ծառայողները, որոնք նաև հասարակական կարգի պահպանությամբ են զբաղվում, որոշ առումով կարող են օպերատիվ լինել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երեկ տեղի ունեցած դեպքերում նրանք ո՛չ օպերատիվ աշխատողներ էին, ո՛չ էլ սովորական ոստիկաններ։ Նրանք պարզապես ուժային կառույցների ներկայացուցիչներ էին՝ բերետավորներ՝ սևակարմիր՝ այսպես ասած «զիբիլների» պես։ Այսինքն՝ քաղաքացիական հագուստով ներկայանալը պարզապես իշխանության բացահայտումն էր։ Մեթոդը հստակ ցույց է տալիս՝ այն, ինչ կատարվեց եկեղեցու մոտ, նախապես պատրաստված էր։ Երեկվա ամբողջ գործողությունները, սկսած գլխավոր այլասերվածից, անբարոյական էին, նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչները և նրանց պահվածքը»,- շեշտում է նա:

Գագիկ Համբարձումյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ երեկ իրավապահները կատարեցին Քրեական օրենսգրքով նախատեսված տասից ավելի հանցագործություն։ «Այսինքն, ամբողջ խնդիրը հենց դրա մեջ է՝ ոչ միայն քաղաքացիական հագուստը, այլ այն, որ անբարո իշխանությունը կանգ չի առնում ոչ մի բանից»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ այդ միջադեպը բացահայտեց ազգի և եկեղեցական միջավայրում եղած տականքին․ «Եթե նման միջադեպ չլիներ, այդ տականքը շարունակելու էր գործել։ Այս ամբողջ գործընթացը հնարավորություն տվեց, որպեսզի նրանց բացահայտեն և հանրությունը կազատվի նրանցից»։

Վերջինս նկատեց, որ ներկայիս իրավապահ համակարգը Հայաստանում փաստացի չի գործում. «Ո՛չ արդարադատություն կա, ո՛չ իրավապահ համակարգ։ Այս ուժային կառույցները, պարզապես, իրենց նմաններին հավաքել են ծառայելու»,- ասաց նա՝ ընդգծելով՝ այս միջադեպը ցույց տվեց, թե ինչպես իշխանության որոշ ուժային գործիքներ կարող են ուղղված լինել ժողովրդի նկատմամբ. «Երկրի ժողովրդին ուղղված տեռորիստական գործիքակազմի բաղադրիչներ են այդ սև ու կարմիր համազգեստով դեգեներատ մարդիկ»։

Գագիկ Համբարձումյանը հավելեց՝ իրավապահների գործողություններում նախկինում ևս խնդիրներ եղել, սակայն դրանք ներկայիս խնդիրների հետ համեմատելի չեն։ «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան