Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 23:04 17-12-2025

Դերասան Կարեն Ասլանյանը բողոքում է Yandex Go Armenia-ի առաքման ծառայությունից. հնդիկ առաքիչները պատշաճ չեն աշխատում

Դերասան Կարեն Ասլանյանը սթորի է հրապարակել՝ բողոքելով Yandex Go Armenia ընկերության առաքման ծառայությունից։ Դերասանի խոսքով՝ խնդիրը գումարի հետ կապ չունի, այլ այն, որ հասարակ մարդիկ նման իրավիճակների առաջ են կանգնում։

Նրա նշմամբ՝ հնդիկ առաքիչները հաճախ պատվերները չեն իրականացնում պատշաճ ձևով․ գրում են, թե իբր առաքումը կատարվել է, մինչդեռ, ըստ նրա, տեսախցիկների միջոցով կարելի է ապացուցել, որ որևէ առաքիչ տվյալ վայրում չի եղել։

Կարեն Ասլանյանը նաև ընդգծել է, որ բազմիցս լսել է նմանատիպ խնդիրների մասին և շատերն են բախվել նույն իրավիճակին։ Դերասանը նշել է, որ փորձում է կապ հաստատել կազմակերպության հետ՝ նման դեպքերը կանխելու և խնդրին լուծում տալու նպատակով։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»