Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:52 16-12-2025

«Ինքնությունը չպարզված» դատավորից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով քրվարույթ է ուղարկվել դատարան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնում է․

«Պարզվում է, որ անհայտ պաշտոնատար անձի, տվյալ դեպքում՝ «ինքնությունը չպարզված» դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով հերթական քրեական վարույթն է ուղարկվել դատարան։
Հայաստանի իրավական պատմության մեջ, նույնիսկ սովետական տարիներին, նման աբսուրդային քրեաիրավական որակումներ չեն եղել։

Սա վերջին 1-2 տարվա պրակտիկայի արատավոր երևույթ է դարձել, և լավ է, որ դեռ չկա մեղադրական դատավճիռ։

Տղերք ջա’ն, հարգե’ք ձեր մասնագիտական արժանապատվությունը, նման մեղադրանքը պարզապես անհնար է, չի’ կարող լինել կաշառք ստանալուն օժանդակողը, բայց բացակայել այն ստացող կոնկրետ պաշտոնյան, առավել ևս՝ դատավորը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը