Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 21:36 16-12-2025

Տղան «Նուբարաշեն» կենտրոնից էր Գյումրի տեղափոխվել, նախկինում էլ է սպանության փորձեր արել. հոգեբույժ

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիում ծնողներին սպանած 37-ամյա Ն.Ա-ն 10 տարուց ավելի հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։ Սպանված ամուսինների հարևանները Oragir.News-ի հետ զրույցում պատմել են, որ Ն.Ա-ի մոտ հոգեկան խնդիրները ծառայության ընթացքում են առաջացել։

Oragir.News-ը զրուցել է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանի հետ։

«Ինքը մեզ մոտ հաշվառված է եղել 2018 թվականից։ Եկել է «Նուբարաշեն» կենտրոնից, որը հատուկ ռեժիմի հոգեբուժարան է։ Տարիներ առաջ էլ է իր հոր նկատմամբ կատարել սպանության փորձ։ «Նուբարաշենում» բուժման առաջին փուլն անցնելուց հետո տեղափոխվել է Գյումրի և 5 տարի էլ մնացել է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում։ Մենք 4 անգամ դիմել ենք դատարան, որ վիճակը բարելավել է, մեզ մերժել են` ասելով, որ գուցե մի քիչ էլ պահեք։ 4-րդ անգամ դիմելուց հետո դատարանը գտել է, որ վիճակը բարելավել է և պացիենտը դուրս է գրվել։ Այսինքն` դա եղել է հուլիսին, անցել է 5 ամիս։ Ինքը հարկադիր հոգեբուժական բուժումից անցել է ստացիոնար բուժման։ Այսինքն` դա նշանակում է, որ անկախ իր ցանկությունից ամեն ամիս պարտաճանաչ կերպով պիտի գա դեղերը ստանար։ Բժիշկը զննել է, միշտ ամեն ամիս կարգապահ եկել է, խնդիր չի եղել։ Իր մայրը բժշկուհի է, այդ ամեն ինչին շատ ուշադիր էր և նա էլ էր տիրապետում հոգեբուժությանը»,-ասում է Նադյա Վարդանյանը։

Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը ասում է, որ ինքն էլ է լսել, որ բանակում են առողջացել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։ «Ես էլ եմ լսել, որ բանակում ծառայած ժամանակ ծառայակից ընկերոջ նկատմամբ էլ է սպանության փորձ կատարել, բայց անմեղսունակ է ճանաչվել և ազատվել ու տեղափոխվել «Նուբարաշենի» կենտրոն, որտեղ բուժում է անցել»,- եզրափակում է հոգեբույժը։

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 16-ին Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Որդին սպանել է ծնողներին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին