Մամուլ 9 ամիս առաջ - 08:20 16-12-2025

Մտավախություն ունի՝ լրատվամիջոցներով իր մասին սկանդալային բացահայտումներից․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մինչ Փաշինյանի ընտանիքի անդամներն անգամ խուսափում են անօրեն պատարագներից, թափառաշրջիկ հավատացյալների հոտում իր մշտական տեղն ունի Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը: Ասում են՝ նա հիմնավոր պատճառներ ունի Փաշինյանին կրնկակոխ հետեւելու եւ առանց բացառության բոլոր «պատարագներին» ներկա գտնվելու, քանի որ մտավախություն ունի, որ առաջիկայում լրատվամիջոցներում իր մասին որոշ սկանդալային բացահայտումներ են լինելու, թե ինչպես են համայնքային բյուջեի միջոցներն ուղղվել իրեն եւ իր մերձավորներին պատկանող ընկերություններին։

Մասնավորապես, 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը` Էդիկ Սափեյանը, եւ հորեղբայրը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի՝ հեղուկ եւ սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, երկու մրցույթում էլ միակ մասնակիցը եղել է Սափեյանների ընկերությունը։ Իսկ Սափեյանը մարզպետական հավակնություններ ունի եւ իր հավատարմությամբ փորձում է Փաշինյանի կադրային բանկում տեղ գրավել ու ոչ միայն կանխել այդ բացահայտումները, այլեւ հասնել բաղձալի պաշտոնին։ Մեզ երեկ չհաջողվեց զրուցել Սափեյանի հետ։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ