Արտաքին 11 ամիս առաջ - 23:26 12-12-2025

Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները համաձայնել են հրադադար հաստատել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են հրադադար հաստատել:

«Այսօր առավոտյան ես շատ լավ զրույց ունեցա Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունի և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ՝ կապված նրանց վաղեմի հակամարտության չափազանց տխուր վերսկսման հետ։

Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ սկսած այս երեկոյից, և վերադառնալ նախնական խաղաղ համաձայնագրին, որը ես նրանց հետ կնքել եմ Մալայզիայի հրաշալի վարչապետ Անվար Իբրահիմի օգնությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է