Արտաքին 11 ամիս առաջ - 20:48 11-12-2025

Ուկրաինան հարվածել է «Լուկօյլ»-ի՝ Կասպից ծովում գտնվող նավթային պլատֆորմին

Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների «Ալֆա» կենտրոնն այսօր անօդաչուներով հարվածել է ռուսական խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկին՝ «Լուկօյլ»-ին պատկանող նավթային պլատֆորմին, որ գտնվում է Կասպից ծովի հյուսիսային հատվածում։

Այս մասին հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, «Ուկրաինսկայա Պրավդա» թերթը և РБК-Украина գործակալությունը։

Սա առաջին դեպքն է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցնում Կասպից ծովում գտնվող ռուսական նավթային ենթակառուցվածքներին։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ առնվազն չորս ԱԹՍ-ների հարվածների հետևանքով մոտ երկու տասնյակ նավթահորերից վառելիքի արդյունահանումը անորոշ ժամանակով դադարեցվել է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է