Ներքին 8 ամիս առաջ - 19:22 10-12-2025

Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի Սանահին թաղամաս և Ակներ տանող ճանապարհը

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև 13.00, ջրահեռացման խողովակի տեղադրմամբ պայմանավորված՝ երթևեկության համար կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը։

Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։