Արտաքին 11 ամիս առաջ - 20:56 08-12-2025

Թուրքիան զորքեր է ուղարկել Սիրիա

Թուրքական զինված ուժերի շարասյուները Սիրիա են մտել երեք ուղղություններից՝ Աֆրինից, Ռասուլեյնից և հյուսիսային Հալեպի տարածքից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ թուրքական բանակի շարասյուները շարժվում են Մենբիչի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվել է, որ Թուրքիայի զինված ուժերի մեկ ռազմական շարասյունը Հալեպի շրջան է մտել Դեյր Բալլութի սահմանային անցակետով, իսկ մեկ այլ շարասյուն՝ գիշերվա ուշ ժամերին մտել է Ադվանիայի սահմանային անցակետով։

Սիրիական կառավարական զորքերը նույնպես սկսել են նոր ռազմական համալրումներ ուղարկել Դեյր-էլ-Զորի շրջան։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ տարածաշրջան են ուղարկվել հրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Հաղորդվում է, որ 86-րդ դիվիզիան լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկել Դեյր-էլ-Զոր նահանգի արևմտյան հատվածի որոշ կետեր։

Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Սելջուկ Բայրաքթարօղլուն պաշտոնական հրավերով 2025 թվականի դեկտեմբերի 5-6-ը այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Այս շփումներից անմիջապես հետո դեպքի վայրից տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ուժեր են ուղարկել Սիրիա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է