Արտաքին 10 ամիս առաջ - 20:46 08-12-2025

Ըստ վարորդների՝ աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը Թուրքիայում է

Թուրքիայի հյուսիսում գտնվող Տրապիզոն նահանգի Օֆ շրջանը Բայբուրդ նահանգին կապող 105 կիլոմետրանոց «D915» լեռնային ճանապարհը վարորդների կողմից համարվում է որպես աշխարհի ամենադժվար ու վտանգավոր երթուղիներից մեկը։ Մինչ այժմ այդ համբավը պատկանում էր Բոլիվիայի տարածքով անցնող Յունգաս գետի հայտնի «Մահվան ճանապարհին», բայց ըստ վերջին գնահատականների՝ թուրքական ճանապարհը վտանգի աստիճանով գերազանցում է դրան։

«D915»-ի ամենախրթին հատվածը 5.1 կիլոմետրանոց Դերեբաշը շրջանի ճանապարհային պտույտներն են, որտեղ 1.700–2.035 մետր բարձրության առկա է 17 կտրուկ և չբարիկադավորված շրջադարձ։ Որոշ հատվածներում թեքությունը հասնում է 17 տոկոսի, իսկ ճանապարհի նեղությունը մեքենաների երկկողմանի անցումը դարձնում է գրեթե անհնար, այդ իսկ պատճառով էլ հաճախ վարորդներից մեկը ստիպված է լինում հետ շարժվել:

Չնայած հիանալի լեռնային տեսարաններին՝ այնտեղի եղանակային պայմանները ճանապարհը դարձնում են առավել վտանգավոր․ ամռանը տարածքում հաճախակի են խիտ մառախուղը և հորդառատ անձրևները, իսկ հոկտեմբերից մինչև հունիսի, երբեմն էլ հուլիսի վերջ ճանապարհը փակվում է ձյան ու սառույցի պատճառով։

Վտանգավոր լինելուց անկախ «D915»-ը շարունակում է մնալ տեղացիների հիմնական երթուղիներից, քանի որ Տրապիզոնի և Բայբուրդի միջև այլընտրանքային ճանապարհներն ավելի երկար են: Հատկապես զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում օգտվել այս երթուղուց առանց լուրջ վարորդական փորձի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ