Արտաքին 10 ամիս առաջ - 23:57 06-12-2025

Մերցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջին անգամ կայցելի Իսրայել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը կմեկնի Իսրայել պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին այցով, որպեսզի հաստատի Գազայի պատերազմի ժամանակ խաթարված ավանդական ամուր կապերը, հաղորդել է AFP-ն։

Հորդանանում Աբդուլահ II թագավորի հետ բանակցությունների համար կանգառ կատարելուց հետո Մերցն այսօր երեկոյան կթռչի Իսրայել, որտեղ կիրակի օրը Երուսաղեմում կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Գերմանիայի առաջնորդը նաեւ կայցելի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» հուշարձան։

Շաբաթ առավոտյան Բեռլինից մեկնելուց առաջ Մերցը զրուցել է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Մամուլի քարտուղարը նշել է, որ Մերցն ընդգծել է Գերմանիայի աջակցությունը երկու պետությունների ստեղծման որոշմանը, բայց կոչ է արել Աբասին իրականացնել «անհապաղ անհրաժեշտ բարեփոխումներ» ինքնավարությունում՝ պատերազմից հետո կարգավորման գործում «կառուցողական դեր» խաղալու համար։

Հաշվի առնելով նացիստական ​​Գերմանիայի կողմից հրեաների զանգվածային սպանությունների մութ ժառանգությունը՝ գերմանացի առաջնորդները վաղուց Իսրայելին անսասան աջակցությունը համարել են իրենց արտաքին քաղաքականության անկյունաքարը։ Մյունխենի սինագոգի, որը լրջորեն վնասվել էր նացիստների կողմից, աշխատանքի վերականգնմանը նվիրված սեպտեմբերյան ելույթի ժամանակ Մերցը դժվարությամբ է զսպել է արցունքները, նրա ձայնը խզվում էր։ Սակայն իսրայելա-գերմանական կապերը խաթարվեցին Գազայի պատերազմի ժամանակ, որը սկսվեց ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ 2023թ․ հոկտեմբերի 7-ի հարձակումով, որը երկրի պատմության մեջ ամենամահաբերն էր։

Այս տարվա մայիսին իշխանության եկած Մերցը բազմիցս քննադատել է Իսրայելի չդադարող ռազմական արշավը, որի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր պաղեստինցիներ։ Օգոստոսին նա նաեւ առաջարկել է սահմանափակել զենքի վաճառքը Գազայում օգտագործելու համար։

Այն ժամանակվանից հետո, երբ հրադադարի եւ պատանդների վերադարձման փխրուն համաձայնագիրը, որին աջակցում է ԱՄՆ-ը, վերջ դրեց լայնածավալ մարտական գործողություններին, Գերմանիան վերացրեց արտահանման սահմանափակումները։

ՄԱԿ-ը եւս զգուշացնում է, որ Իսրայելը շարունակում է բավարար մարդասիրական օգնություն չտրամադրել Գազային։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում