42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 11 ամիս առաջ - 17:40 04-12-2025

Նիզամիի դպրոցում վիճակը սարսափելի է, անգամ ջեռուցում չկա․ Փաշինյանի խոստացածի հետքերով

Մինչև 2026 թվականը Կառավարության ծրագրով վերանորոգվող, վերակառուցվող և հիմնանորոգվող 300 դպրոցների ուսումնասիրության ընթացքում Oragir.News-ը բացահայտեց, որ Նիզամիի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում աշխատանքները նույնիսկ չեն էլ սկսվել։

«Ոչինչ չի արվել։ Ուղղակի, ինչքանով որ ես եմ տեղյակ, նախագծային փուլն ավարտվել է։ Կարծեմ՝ եկել են, հորատումներ են արել, որպեսզի ջրի մակարդակն իմանան ու վերջ, դրանից էն կողմ այլ աշխատանք արված չէ»,- ներկայացրեց դպրոցի տնօրենի Ժ/Պ Ռուզաննա Արշակյանը։

Նա նշեց, որ ընդամենը երկու ամիս է, ինչ Նիզամիի դպրոցում նշանակվել է տնօրեն։

«Հորատման աշխատանքներն արվել են ավելի շուտ։ Այդ ընթացքում, ես այս դպրոցում չեմ եղել»,- տեղեկացրեց տնօրենը։

Նա նշեց, որ դպրոցում վիճակը սարսափելի է․ ջեռուցում չկա, պլիտաներով մի կերպ տաքացնում են դասասենյակները։ Նրա խոսքով՝ դպրոցը ենթակա է հիմնանորգման։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն ուսումնասիրում է հանրապետության դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք ընդգրկված են Կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող 300 դպրոցների ծրագրում։

Ամենից շատ դիտված