42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 11 ամիս առաջ - 20:20 03-12-2025

Սա է ճշմարտությունը, այլ ոչ թե այն, ինչ հրապարակել էր Փաշինյանը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել և փստաթղթեր հրապարակել․

«Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը», ավելի ճիշտ՝ փաստաթղթերի մի մասը։ Քի Վեսթի փաստաթուղթը չկար։

Փոխարենը ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթից մի քաղվածք։ Այսօր առավոտյան Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ այդ փաստաթուղթն իրենք չունեն։ Քանի որ Մինսկի խմբի և գործընթացի էջը ԵԱՀԿ-ն փակել է, բոլոր փաստաթղթերը գաղնտազերծվել են (այս վերջին հաստատումը Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չհերքեց) թույլ տվեք ես էլ հրապարակեմ իմ անձնական արխիվում շա՜տ երկար տարի գտնվող մի փաստաթուղթ (դրանից մի հատված)։ Այդ փաստաթուղթը ես պահել եմ ավելի քան 20 տարի։ Ի դեպ, ունեմ թղթեր, որոնք առավել քան 30 տարվա վաղեմություն ունեն։

Ինչևէ, այս փաստաթուղթը շրջանառվում էր որպես Քի Վեսթի բանակցային սեղանին դրված փաստաթուղթ։

Համեմատելով միջազգային հեղինակավոր փորձագետների կարծիքների հետ և դիտարկելով այս մի քանի հոդվածը բանակցային գործընթացի համատեքստում, կարող եմ պնդել, որ սա է ճշմարտությունը, այլ ոչ թե այն ինչ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը․․․․»

Ամենից շատ դիտված