Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:25 06-12-2024

Հավանաբար Փաշինյանն ուզում է՝ իր դաչայից 20 մետր այն կողմ թուրքեր գան ապրեն. Արթուր Խաչատրյան

«Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իրենք ասում էին՝ այդ հարցը այս սահմանումով մեզ համար ընդունելի չի: Երբ ասում էինք՝ իսկ ձեր ձևակերպումը ո՞րն է, էլի ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ ոչ գվում, ոչ բվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների վերադարձի հարցին:

«Իրենք ընդունում էին, որ այդ հարցը օրակարգային է: Այդ հարցի չբարձրացնելը հիմնավորում էին նրանով, որ «հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի: Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է: Երբ Ադրբեջանը խոսեց ադրբեջանցիների վերադարձի մասին, այստեղից իշխանությունները ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին: Որովհետև հենց այստեղից հերքեն, այնտեղից իր ստորագրությամբ մի հատ թուղթ կտպեն»:

Խաչատրյանի համոզմամբ արդրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը կա բանակցային օրակարգում: «Եթե Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաները ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգա, որ իր դաչայից մի 20 մետրի վրա էլի թուրքեր գան ապրեն»,- հավելեց Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում