Միտք Ներքին 10 ամիս առաջ - 11:58 02-12-2025

Իշխանությունը չի հանդուրժում եկեղեցու պաշտպանությունը․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը ցույց է տալիս և ապացուցում է այն, որ Սահմանադիրը որքան իմաստուն է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը ամրագրելով հենց Սահմանադրությամբ: Իհարկե սահմանադրական բազմաթիվ երաշխիքներ մեր աչքի առջև նսեմացվում են, սակայն դրանից սահմանադրական նորմերը չեն դադարում: Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման հետևանքն է, դա նաև կատարվում է բաց և թափանցիկ:

Ի դեպ չեք գտնի որևէ Եվրոպական երկիր որում նման նույնիսկ մոտարկված փորձ լինի: Միաժամանակ Մայր Աթոռի սահմանադրական երաշխիքից և օրենսդրական կարգավորումներից առավել քան հստակ է, որ այդ թվով 10 անդամների վարքը պետք է ունենա հետևանքներ, դրա բոլոր մեխանիզմներն առկա են: Հենց այդ իմաստով նաև տեղեկատվությունն առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում չափազանց կարևոր է:

Միաժամանակ այս ամենն ապացուցում է, որ Մայր Աթոռը պաշտպանության կարիք ունի: Հենց այս ամենն ապացուցում է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում նաև այն, որ Մայր Աթոռը լինի պաշտպանված:

Ի դեպ այս հինգ ամսից ավելի ժամանակահատվածն ապացուցում է, որ ի հեճուկս այդ ամենին, աբսուրդային քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից, վախը չի գերակայելու, իրավունքը գերակայելու է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի