Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:02 02-06-2025

Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը դառնում է հայ քրիստոնյայի սոցիալական պարտականություն

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի համար եկեղեցի յուրաքանչյուր այցելություն ոչ թե պարտադրված կամ մոդայիկ հոգևոր ծես է, այլև անձնական ինքնորոշման խորը և իմաստալից գործողություն:

Սրբագործված լռության և ներքին խոնարհության մթնոլորտում հայ հավատացյալը՝ պարուրված իր մշակութային ժառանգությամբ և քրիստոնեական ինքնությամբ, մտնում է խորհրդանշական երկխոսության մեջ հավերժության հետ, որտեղ մոմավառությունը ոչ թե այցելության վկայություն է, այլ` լույսի աղբյուր, այն լույսի, որը հարթում է ճանապարհը դեպի ինքնութենական սկիզբ, դեպի հավատք և ճշմարտություն:

Եկեղեցին, որպես հոգևոր կենտրոն, ոչ միայն աղոթքի տուն է, այլև ամրոց, որտեղ ձևավորվում է ժողովրդի հավաքական հոգին: Այն միավորում և ոգեշնչում է՝ ծառայելով որպես կամուրջ սերունդների միջև՝ հիշեցնելով, որ քրիստոնեությունը ոչ միայն անձնական աշխարհայացքի, այլև ազգային գիտակցության մի մասն է: Այստեղ՝ խորհրդավոր ու հյուրընկալ պատերի ներսում, սքեմ ու վեղար կրող եկեղեցու սպասավորը դառնում է Աստծո հետ երկխոսության հասնելու հույսի մարմնացումը` պատրաստ օժանդակել ու առաջնորդել: Նա պարզապես հոգևորականության ներկայացուցիչ չէ, նա հավատքի և բարոյական կարգի սկզբնական ուղիների պահապանն է, ինչը նրա կերպարը անբասիր է դարձնում նրանց համար, ովքեր հասկանում են հայ հոգևոր ժառանգության արժեքը։

Այս կապի սրբությունը ժխտողները, նրանց անհավատ դիրքորոշումներն ու վարքագիծը ուղղակիորեն հարվածում են ոչ միայն մեր բոլորիս կրոնական զգացմունքներին, այլև հայ ժողովրդի ազգային ինքնությանն ու ակունքներին։ Նրանց օտարացումը կամ թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ընկալվում է ոչ միայն որպես անձնական օտարացում, այլև որպես սոցիալական սպառնալիք, որը հայ հասարակության բարոյական հիմքերը ցնցելու հստակ մտադրություն ունի։

Այս համատեքստում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը դառնում է ոչ միայն հավատացյալի անձնական կարիք, այլև հայ քրիստոնյայի սոցիալական պարտականություն։ ՀԱԵ-ն ոչ միայն կրոնական հաստատություն է, այլև` մոռացության, ինքնության ու պատմական հիշողության կորստի դիմադրության անսասան խորհրդանիշ։ Պաշտպանել եկեղեցին նշանակում է պաշտպանել սեփական հոգին, սեփական պատմությունը, սեփական ազգը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում