Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 10:57 02-12-2025

Առաջարկվում է ևս 1 տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունը. Գևորգ Պապոյան

ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ փոփոխության նպատակն է՝ ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար, ովքեր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ են ներմուծում՝ մեկ բացառությամբ. առաջարկվում է նոր կարգավորումը կիրառել 2023-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաների համար:

«ԱԱՀ-ից և մաքսատուրքից ազատման արդյունքում Հայաստանում էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալն աճել է։ Մասնավորապես, 2023 թվականին ներմուծումը կազմել է 9,635 միավոր, ինչը 75%-ով ավելի է 2022 թվականի համեմատ։ 2024 թվականին այն հասել է 11,793 միավորի, ինչը 22%-ով ավելի է 2023 թվականի համեմատ։ Իսկ 2019 թվականի համեմատ, ներմուծումը 2024 թվականին աճել է 17.6 անգամ», - ասել է Պապոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը