Ուղիղ եթեր
Միտք Ներքին 8 ամիս առաջ - 10:07 02-12-2025

«Տասը Տիրադավները» ոտքից գլուխ սխալ են բոլոր դիտանկյուններով․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դիլետանտական մտքեր

Իմ ընկալմամբ՝ Եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը կարելի է քննարկել երեք դիտանկյուններից.
1) վարչական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծված հիերարխիկ համակարգ է
2) բարոյական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծել է թե՛ եկեղեցականներին և թե՛ աշխարհականներին վերաբերող վարքականոն ու անընդհատ կատարելագործում է այն
3) Աստվածպաշտական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծել ու անընդհատ կատարելագործում է վարդապետություն՝ միտված դեպի Աստված տանող ճանապարհը Մարդուն ցույց տալուն, Աստծուն ընդառաջ քայլողներին օգնելուն։
«Տասը Տիրադավների» հարցը փորձեմ քննարկել այս դիտանկյուններից յուրաքանչյուրով։

(1) ՎԱՐՉԱԿԱՆ. Առաքելական բոլոր եկեղեցիները հիերարխիկ համակարգեր են՝ կառուցված կառավարման դասական մոդելով. ներքևինները պետք է ենթարկվեն վերիններին։ Ընդ որում, մեզանում գոյություն ունի բարձրագույն ներկայացուցչական մարմին՝ ի դեմս Ազգային Եկեղեցական Ժողովի։
Տիրադավներն ի՞նչ են անում. նախ, հրաժարվում են հնազանդվել Վեհափառին (խախտելով իրենց սրբազան ուխտը) և ոչ թե պահանջում են գումարել Ազգային Եկեղեցական Ժողով, այլ պահանջում են հրաժարական։
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ դասական նիկոլական շանտաժ («կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»)։ Այսինքն նրանք ինձ ու հազարավոր ու տասնյակ հազարավոր հավատացյալներին փորձում են ԶՐԿԵԼ վավեր ընտրությամբ ընտրված ու վավեր օծմամբ օծված Վեհափառից։ Ի՞նչ իրավունքով։
Փա՜ռք Աստծո, Վեհափառ Հայրապետը վեմի պես անսասան է և լիովին հավատարիմ է իր ծանր խաչը մինչև վերջ պատվով կրելու ուխտին։

2) ԲԱՐՈՅԱԿԱՆ. Էստեղ ասելիքն այնքան շատ է, որ ստիպված եմ գրեթե ոչինչ չասել։ Միայն երեք բան։
(ա) Երբ մարդիկ ամիսներ առաջ ջանասիրաբար հիմնավորում էին, որ «մածունը սպիտակ է», իսկ հիմա ղազագիր են ստորագրում՝ մածունը սև լինելու մասին, ուրեմն հաստատ բարոյական առումով «մի բան էն չի»։
(բ) Երբ մարդիկ ղազագիր են ստորագրում՝ ուրիշներին մեղադրելով ինչ-ինչ խնդիրների մեջ, մինչդեռ հենց իրենք այդ խնդիրների մարմնացումն ու քայլող խորհրդանիշն են, ուրեմն հաստատ բարոյական առումով «մի բան էն չի»։
(գ) Երբ լպիրշ ամբարտավանություն են թույլ տալիս իրենց խնամատարի ու բարեգործի հանդեպ, ուրեմն հաստատ բարոյական առումով «մի բան էն չի»։

3) ԱՍՏՎԱԾՊԱՇՏԱԿԱՆ. Էստեղի ասելիքս գուցե բացարձակ դիլետանտական հնչի, բայց պիտի ասեմ։
«Տասը Տիրադավներն» իրենց հոտի շարքային անդամին մոտեցրեցի՞ն Աստծուն, թե՞ հեռացրեցին։
Դարեր շարունակ՝ Քրիստոնեությունը զորացել է այն մարդկանց շնորհիվ, ովքեր անսասան հավատքով տոգորված՝ անմռունչ կերպով պատրաստ են եղել կրել զրկանքներ ու նույնիսկ ընդունել նահատակության պսակ։ Իսկ «Տասը Տիրադավներն» ի՞նչ օրինակ են ցույց տալիս։ Մեկը չի ուզում նստել բանտ, մյուսը ուզում է նստել դեկանի աթոռին, երրորդը ուզում է նստել Լուսավորչի գահին, և այսպես շարունակ։ Կա՞ այստեղ որևէ վեհություն։ Կա՞ այստեղ որևէ վսեմություն։ Ո՛չ. միայն նսեմ կրքեր ու բութ վախեր, որոնք Քրիստոսի հոտի քաջ հովիվներին վայել չեն։

Ասածս ի՞նչ է։ Ասածս այն է, որ «Տասը Տիրադավները» ոտքից գլուխ սխալ են բոլոր դիտանկյուններով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ