87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 16:00 17-07-2025

Նիկոլ Փաշինյանը սրբություն չունի, ոտքից գլուխ սուտ է․ հարցում

«Ես չեմ կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել Եկեղեցու դեմ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես են ազատելու Վեհարանը հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ «ճիշտ այնպես, ինչպես 2018-ին ազատվեցին Սերժ Սարգսյանից»։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ որո՞նք են Նիկոլ Փաշինյանի սրբությունները»։

Հարցվածներից մի քանիսի համոզմամբ՝ Փաշինյանը սրբություն չունի։

«Նա սրբություն չունի։ Ոտքից գլուխ սուտ է»,-ասաց նրանցից մեկը։

Մեկ այլ անցորդի համոզմամբ էլ՝ Փաշինյանի համար եկեղեցին է սրբություն, ոչ թե եկեղեցականը։

Մանրամասները՝ տեսանյութում։