Մամուլ 10 ամիս առաջ - 08:10 02-12-2025

Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախօրեին ավարտվել է պատգամավորության թեկնածուների առաջադրումների ժամկետը։ Այժմ Նիկոլ Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ՝ ինչպես կազմել նախընտրական ցուցակը։

«Կուսակցությունների մասին» օրենքով՝ ցուցակի առաջին 30 հոգուն ընտրում է կուսակցության համաժողովը: Թեեւ չկա արգելք, որ բոլորն էլ ընտրվեն համաժողովի 1000 պատվիրակների կողմից, սակայն Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ ե՛ւ չշրջանցի օրենքի պահանջը, ե՛ւ ձեւավորի իր համար ցանկալի ցուցակ, որ, օրինակ, Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի:

Փոխարենը` Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը եւ էլի մի քանիսը հետին հորիզոնականներում հանգրվանեն, որ այլեւս բարձր պաշտոնի չհավակնեն։ Մյուս կողմից՝ ինքը չի կարող միանձնյա ձեւավորել ցուցակը, պետք է դրանից հետո պարզաբանի, թե այսինչին ինչու է այս հորիզոնականում գրել, մյուսին` ավելի բարձր կամ ցածր։

Անցած հինգշաբթի ՔՊ նախաձեռնող խմբի նիստում հենց այս հարցն է քննարկվել, Փաշինյանը թիմակիցներին առաջարկել է կարծիքներ, առաջարկներ հնչեցնել` թեկնածուների ընտրության, ցուցակի ձեւավորման հետ կապված, եւ առայժմ որոշում չի կայացրել, թե որ տարբերակն է աշխատելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան