Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:30 01-12-2025

Քթիս ծայրը լրիվ տափակած էր, սարսափում էի ինձ նայելուց․ «ՍՄԱՐԹ ՄԵԴ»-ից տուժած քաղաքացի

Երկու տարի առաջ Արմինե Մարկոսյանը որոշում է քթի ծայրի փոքրիկ շտկում անել, ինչպես ինքն է անկեղծանում՝ գեղեցկանալու համար։ Բայց բաղձալի «քիթիկ» ունենալու փորձն իսկական պատուհաս է դառնում նրա համար։

Վիրահատությունը «Սմարթ Մեդ» նորարարական վիրաբուժության կենտրոնում է կատարվել տնօրեն Մեսրոպ Մանասյանի թեթև ձեռքով, որից հետո տուժած քաղաքացին հիշյալ բուժանձնակազմի կողմից անտեսվել ու մոռացության է տրվել։

«Վիրահատության հենց առաջին իսկ օրվանից զգացի, որ քթիս հետ մի բան այն չէ։ Աչքերս առաջին օրը բացեցի, և փոխանակ իմ բժշկին տեսնեմ, Հեղինե անունով օգնականն էր դիմացս, ով փորձում էր գիպսը հանել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է տուժած քաղաքացին։ Անուհետև օր են նշանակում, որ կարը քանդեն։

Արմինե Մարկոսյանը գնում է և մեկ ուրիշ աշխատակցի տեսնում։ Բժշկին այդպես էլ չի հանդիպում։

«Քթիս ծայրը լրիվ տափակած էր, փոխված։ Ասում եմ՝ էսպես չպիտի լիներ իմ քիթը, դարձրել եք բադիկի կտուց։ Սարսափում էի ինձ նայելուց։ Անընդհատ լաց էի լինում»,- հիշում է Արմինե Մարկոսյանը։ Քթի ծայրը շտկելու համար վերջինը վճարել է 220 հազար դրամ, գումարած տեղային անզգայացումը, որն արժեցել է 30 հազար դրամ։ Մարկոսյանին նույնիսկ վճարման կտրոն չեն տվել։ Հոգեբանական ծանր վիճակում գտնվող կինը, երբ պահանջել է կա՛մ վերականգնել քիթը, կա՛մ վերադարձնել իր գումարը, ուղարկել են իրենց կենտրոնի կոսմոտոլոգի մոտ, որ ֆիլերով շտկեն քթի ծայրը։ Մարկոսյանը պատմում է, որ կոսմետոլոգն առանց ցավազրկման՝ գրեթե կտտանքների է ենթարկել իրեն։ Մեր զրուցակիցն անցած տարի երրորդ վիրահատություն է արել՝ այս անգամ բոլորովին ուրիշ բժշկի մոտ։ Իր խնդրի մասին բարձրաձայնելու նպատակը միայն մարդկանց իրազեկելն է։

«Ես ուզում եմ բոլորն իմանան, որ էսպիսի անպատասխանատու և անփույթ բժիշկներ կան, որոնք ոչ միայն նյութական վնաս են հասցնում մարդկանց, այլև հոգեբանական։ Ես ուզում եմ մարդիկ ճանաչեն Մեսրոպ Մանասյանին, և չավաղավեն իրենց տեսքն ու առողջությունը»,- ասում է Oragir.News-ի զրուցակիցը։

Նշենք, որ Oragir.News-ը պարզաբանում կխնդրի նաև «Սմարթ Մեդ» նորարարական վիրաբուժության կենտրոնի տնօրենից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում