Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:48 01-12-2025

Ինձ վերագրվող տեսագրությունները կեղծիք են, դրանք շրջանառելու համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել. Արշակ Սրբազան

Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում և կուզեի դրա շրջանակներում տեղ գտնող մեկնաբանություններին, տեղեկություններին պարզաբանումներ ներկայացնել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Արշակ սրբազանը։

«Որևէ տեղեկատվական տեռոր ու սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչը ես երբևէ կարող էի արած լինել։

Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ վերագրում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի, իմ կենսագրության, իմ արածների հետ։ Իհարկե, այդ տեսագրությունները կեղծիք են և սուտ են։ Ես չգիտեմ ավելի մեծ մեղք, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր»,- նշեց նա։

Արշակ Սրբազանը նշեց, որ շրջանառված տեսագրությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, նույնիսկ Քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի տեսագրություններ են․ «Ոչ ոք չկա, որ ասի, թե այո՛, այդ տեսագրությունները մենք ենք արել, պատրաստել, հորինել։ Չկա։ Անտեր տեսագրություն է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, թե սա արել ենք և սա իրական է․․․ Քննչականին ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիությունը, դուք պետք է գտնեք այն անձին, որը հորինել և տարածել է այդ տեսագրությունը»։

Նա նշեց՝ բոլորին է հայտնի, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում, հատկապես նրանց, ովքեր «զմայլված» չեն Նիկոլ Փաշինյանով․ «Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ քննադատության ու թթու խոսքի չէի արժանանալու։ Այս երևույթն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն»։

Արշակ Սրբազանը տեղեկացրեց, որ այս պահին չի դադարեցնի Հայ առաքելական եկեղեցում իր ծառայությունը․

«Ես չեմ դադարեցնի իմ ծառայությունը միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնել պահը, որ զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որ թյուրըմբռնումը մարդկանց մոտ դադարի։ Ինչպես նաև եկեղեցական իշխանությունը պետք է գնահատի՝ անհրաժեշտ է, թե ոչ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի