Արտաքին 10 ամիս առաջ - 00:10 01-12-2025

Ղրղզստանում նախագահի կողմնակիցները հաղթում են խորհրդարանական ընտրություններում

Կիրակի՝ նոյեմբերի 30-ին, կայացած Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Սադիր Ջապարովի կողմնակիցները հաղթանակ են տարել: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Գործակալությունը չի մանրամասնել, թե քանի տեղ են նրանք նվաճել:

Տեղական «Կակտուս» հրատարակության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ի դրությամբ ընտրոություններին մասնակցել են ընտրողների ավելի քան 34%: Հղում անելով Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներին, Reuters-ը նշում է, որ նախնական գնահատականները ցույց են տալիս, որ Ջապարովի աջակիցները հաղթել են բոլոր տեղերում, բացառությամբ մի քանիսի: 90 տեղերից 50-ը կարող են բաժին հասնել նախորդ գումարման պատգամավորներին, հայտնում է տեղական 24.kg լրատվական պորտալը:

Ավելին, ըստ ղրղզական լրատվամիջոցների՝ թեկնածուների մեծ մասը առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, թաքցնելով կուսակցական պատկանելությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը