Արտաքին 11 ամիս առաջ - 22:56 27-11-2025

Մենք պարտության մատնեցինք ԱՄՆ-ին և Իսրայելին 12-օրյա պատերազմում. Ալի Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դիմել է ժողովրդին. առաջնորդն անդրադարձել է երկրի ընթացիկ հարցերին՝ շեշտելով դիմադրության կարևորությունը, գովասանքի խոսքեր ուղղել «Բասիջի» կամավորական ուժերին։

Իր ելույթում Այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ Իրանը «ամուր կանգնած է աշխարհի բռնակալ տերությունների դեմ»՝ նշելով, որ նման դիմադրությունը չափազանց կարևոր է։ Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին և հայտարարել. «Մենք պարտության մատնեցինք ԱՄՆ-ին և Իսրայելին 12-օրյա պատերազմում»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ պատերազմի ընթացքում մեծ կորուստ է կրել՝ չնայած իր ամենաառաջադեմ զենքերի կիրառմանը։ Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը 20 տարի շարունակ պլանավորում էին Իրանի դեմ պատերազմը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է