Ներքին 9 ամիս առաջ - 14:48 27-11-2025

Դաշտադեմ-Քարակերտ ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներւում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Համլետ Չ.-ն իր վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված